Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Անգլոսաքսերի հետ համեմատած գերմանացի նացիստներն ընդամենը, մեղմ ասած, մանկապարտեզի չարաճճի ու մի քիչ անդաստիարակ լակոտներ էին

Անգլոսաքսերի հետ համեմատած գերմանացի նացիստներն ընդամենը, մեղմ ասած, մանկապարտեզի չարաճճի ու մի քիչ անդաստիարակ լակոտներ էին
16.02.2025 | 11:47

80 տարի առաջ այս օրերին (1945 թ. փետրվարի 13-15) աշխարհի ամենաբարի ու դեմոկրատական երկրները հերթական ցեղասպանությունն իրականացրին՝ հողերին հավասարեցրին Դրեզդենը, հատկապես ունիկալ պատմական կենտրոնը: Հանրահայտ է, որ որևէ ռազմական, ռազմակաքաղական կարիք չկար Դրեզդենը ոչնչացնելու՝ անգլոսաքսերին պարզապես անհրաժեշտ էր փոքր ինչ վնասել ԽՍՀՄ-ին, քանզի Դրեզդենը ամեն դեպքում մնում էր սովետական գոտում, դե, ձեռքի հետ էլ մի քիչ մարդակերությամբ՝ իրենց սիրելի ավանդական ժամանցով զբաղվեցին: Թե քանի հումանիտար չվերթով որքան հումանիտար ռումբ թափվեց գերմանացիների վրա, հանրահայտ է, բաց ինֆորմացիա, ցանկացողն ինքնուրույն կծանոթանա, ասել միայն, որ Դրեզդենում ավերվածությունները չորս անգամ գերազանցեցին Նագասակիինը, մարդկային զոհերով Դրեզդենը նույնպես առաջ անցավ Նագասակիից՝ 100-120 հազար 90-ի դիմաց:

Իսկ մարտի 10-ին հպարտ ճապոնացիները կնշեն իրենց ցեղասպանության տարեդարձը՝ այդ օրը դեմոկրատ ամերիկացիք օդից այնքան հունիտար բեռ իջեցրին դրանց գլխին, որ Տոկիո մայրաքաղաքում հիմնովին ոչնչացվեց 41 ք/կ տարածք, իսկ հսկայական մեգապոլիսի մեկ քառորդը հրդեհվեց, մոխիր դարձավ՝ առաջացած հրե փոթորիկի պատճառով: Սպանվեց առնվազն 120 հազար հպարտ ճապոնացի, և դա մարդկային պատմության ամենախոշոր ոչ միջուկային ռմբակոծումն էր:

Ինչո՞ւ եմ գրում այս մասին: Ռուզվելտ, Թրումեն, Չերչիլ՝ սրանք են արդի աշխարհի պատկերացմամբ իսկական դեմոկրատները, մարդու իրավունքների պաշտպանները, աշխարհով մեկ լույս ու բարի տարածողները, աշխարհի փրկիչները և այլն, և այլն: Բայց բանն այն է, որ չկա մեկը, որ մատնանշի գեթ մեկ գերմանական բնակավայր, որը ոչնչացվել է բնակչության հետ Իոսիֆ Ստալինի հրամանով: Այդ մեկը չկա, որովհետև չի եղել և չէր կարող լինել նման հրաման Ստալինից, որն արդի աշխարհում ասոցիացվում է դիկտատուրայի, տոտալիտարիզմի, մարդակերության հետ: Թե ինչպես է վարվել Ստալինը խաղաղ գերմանական բնակչության հետ, կարելի է պարզել Կարմիր բանակին ուղղված նրա հրամանից, 1945-ի ապրիլի 23-ին (համացանցում առկա է, հետաքրքրվածները կարող են ընթերցել):

Եվս մեկ հատկանշական փաստ, որից անտեղյակ են Հայաստանի բազում պատմագետի դիպլոմ ունեցողները: Ուրեմն, փրկիչ դեմոկրատ Ռուզվելտի երկրում 1941-ի դրությամբ կար 120 ԱՄՆ քաղաքացի՝ էթնիկ ճապոնացի: Եվ Ռուզվելտը դրանց բոլորին ենթարկեց интернирование-ի (այս բառը հայերենում, հավանաբար, չկա, նշանակում է շատ պարզ բան՝ բնակչության ինչ-որ մասի վերածել նախրի, զրկել բոլոր քաղաքացիական իրավունքներից ու ազատություններից), այսինքն՝ Ռուզվելտն իր համաքաղաքացիներին գրեթե գետտո ուղարկեց: Եվ դա այն դեպքում, երբ ռազմական գործողություններ ԱՄՆ տարածքում չէին ընթանում, ընդհանրապես ռազմաճակատ չկար, նշանակում է՝ էթնիկ ճապոնացիներին կպնելու նպատակահարմարություն և անհրաժեշտություն ընդհանրապես չկար: Իսկ Իոսիֆ Ստալինն իր գերմանացի համաքաղաքացիներին ընդամենը հեռացրեց ռազմաճակատի գծից՝ ուղարկելով Ղազախստան, քանի որ սովետական գերմանացիների հետ նացիստների համագործակցության ռեալ վտանգ կար, և շատերը պատժվեցին նման համագործակցության համար:

Համոզված եմ, ոչ շատ հեռու ապագայում աշխարհի բոլոր դասագրքերում անգլոսաքսերի բոլոր առաջնորդների մասին կգրվի ՕԲՅԵԿՏԻՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, Առյուծի Սիրտ Ռիչարդից մինչ Դոնալդ Թրամփ: Եվ բոլորը apriori կսովորեն ու կհասկանան այն, ինչ ես գիտեմ հիմա, այն է՝ անգլոսաքսերի հետ համեմատած գերմանացի նացիստները ընդամենը, մեղմ ասած, մանկապարտեզի չարաճճի ու մի քիչ անդաստիարակ լակոտներ էին (ասենք, 5-6 տարեկան): Իսկ այդ բաղձալի ժամանակների համար առաջին հերթին մեզ բոլորիս անհրաժեշտ է Միացյալ Նահանգների տապալումն ու խայտառակ նվաստացումը բանդերական Ուկրաինայում, ինչի ականատեսը մենք կլինենք առաջիկայում: Ամեն ասենք ավանսով…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ